«Ֆիլիպինցի դարձած» Լավրովը (լուսանկարներ)
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ստեղծման 50-ամյակին նվիրված գալա-ընթրիքին ֆիլիպինյան ազգային վերնաշապիկով է ներկայացել՝ համաձայն սովորության, որը ենթադրում է ընդունող կողմի հանդերձանքներն ընտրել երեկոյի համար: Այս մասին գրում է Life.ru-ն:
ՌԴ ԱԳՆ Լավրովն արարողության ժամանակ լուսանկարվել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների հետ Մանիլայում գագաթաժողովի շրջանակում գալա-ընթրիքից առաջ:
Հիշեցնենք, որ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ֆորումն անց է կացվում Ֆիլիպիններում օգոստոսի 6-ից 8-ը: Այսօր արդեն Լավրովը հանդիպել է թուրք գործընկեր Չավուշօղլուի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: