Էյֆելյան աշտարակի վրա հարձակված տղամարդը խոստովանել է իր և «ԻՊ»-ի կապերի մասին
Ֆրանսիացին, ով այսօր հարձակվել էր Էյֆելյան աշտարակի անվտանգության աշխատակիցների վրա, մտադիր էր ահաբեկչություն իրագործել: Այս մասին նա խոստովանել է քննիչներին: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «AFP»-ին, որը վկայակոչում է իրավապահ մարմիններին մոտ կանգնած իր աղբուրին:
«Հարցաքննման ժամանակ այդ մարդը հայտնել է, որ մտադիր էր ահաբեկչություն իրագործել՝ զինվորականի սպանելով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Նաև հաղորդվում է, որ հարձակում գործած մարդը խոստովանել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ ունեցած իր կապերի մասին: Այժմ գործը կփոխանցվի Ֆրանսիայի մայրաքաղաքի դատախազության՝ ահաբեկչությունների դեմ պայքարի բաժին: