Սիարան և այլ հայտնիներ՝ Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի բալիկին նվիրված երեկույթին (լուսանկարներ)
35-ամյա Սերենա Ուիլյամսը, ով արդեն շատ շուտով մայրիկ կդառնա, ապագա բալիկի պատվին 50-ականների ոճով երեկույթ է կազմակերպել: Աշխարհի ամենահայտնի թենիսիստուհիներից մեկին շնորհավորելու են գնացել Վինուս Ուիլյամսը, Եվա Լոնգորիան, Քելլի Ռոուլենդը և Սիրիան: Հայտնիները թարմացրել են «Instagram»-ի իրենց էջերը նոր լուսանկարներով: Այս մասին գրում է Spletnik.ru-ն: