Լավրովն ու Թիլերսոնն արհամարհեցին ամերիկացի լրագրողի հարցը (տեսանյութ)
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը զերծ են մնացել ամերիկացի լրագրողի հարցին պատասխանելուց՝ ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների մասին: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Այսօր նրանք հանդիպել են Մանիլայում: Լրագրողներին նրանք մի երկու խոսք են ասել մոտակա օրերի աշխատանքի մասին: Այնուհետև մամուլի ներկայացուցիչներին խնդրել են հեռանալ, սակայն ամերիկացի լրագրողը հասցրել է հարց ուղղել պատժամիջոցների մասին, որին, սակայն, Լավրովն ու Թիլերսոնը չեն պատասխանել:
Հուլիսի 27-ին ԱՄՆ-ի Սենատն օրենք ընդունեց Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների կիրառման մասին: