Կալիֆորնիայում թմրանյութերի տարածման համար ձերբակալվել են «Մազերատի Մայք»-ն ու ևս մի քանի հայեր
Կալիֆորնիայում թմրանյութերի տարածման համար 12 անձիք են ձերբակալվել: Նրանց թվում կան նաև հայեր: Այս մասին գրում է «LA Times»-ը:
Բըրբենք քաղաքի բնակիչներ 66-ամյա Գրիշա Սայադյանը և 52-ամյա Արմեն Սիմոնյանը մեղադրվում են կեղծ կլինիկաներ բացելու մեջ։ Վերջինս նաև դեղամիջոցներ էր դուրս գրել այլ բժշկի անունով։
Հանցավոր խմբին փաստաբանական ծառայություններ էր մատուցել Գլենդելի բնակիչ, 50-ամյա Ֆրեդ Մինասյանը։ Իսկ ընդհանուր խումբը ղեկավարել է Էնսինո քաղաքի բնակիչ, 36-ամյա Մինաս Մաթոսյանը՝ Լոս Անջելեսում հայտնի «Մազերատի Մայք» մականունով։ Նա գտել էր տարբեր բժիշկների եւ համոզել նրանց գումարի դիմաց թմրանյութեր դուրս գրել։