ԱՄՆ-ում հայերի են ձերբակալվել՝ 2 մլն դոլարի թմրանյութեր տարածելու համար
Քալիֆորնիայում ոստիկանները ձերբակալել են 12 անձանց, այդ թվում՝ հայերի, թմրանյութերի տարածման համար։Այս մասին գորւմ է «LA Times»-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, նրանք առնվազն 2 միլիոն դոլարի տարբեր տեսակի թմրանյութեր են տարածել սև շուկայում, ինչպես նաև մի շարք կլինիկաներում։
Հանցավոր սխեմայի արդյունքում կեղծ կլինիկաներ են ստեղծվել, որոնք դեղամիջոցներ են դուրս գրել՝ օքսիկոդոն, հիդրոկոդոն, ամֆետամին և ալպրազոլամ տեսակի թմրանյութեր ստանալու համար։ Իրավապահները որոնում են ևս երեք կասկածյալների։
Բըրբենքի բնակիչներ, 52-ամյա Արմեն Սիմոնյանն ու 66-ամյա Գրիշա Սայադյանը մեղադրվում են կեղծ կլինիկաներ բացելու մեջ։ Սիմոնյանը նաև դեղամիջոցներ էր դուրս գրել այլ բժշկի անունով։
Հանցավոր խմբին փաստաբանական ծառայություններ էր մատուցել Գլենդելի բնակիչ, 50-ամյա Ֆրեդ Մինասյանը։ Իսկ ընդհանուր խումբը ղեկավարել է Էնսինո քաղաքի բնակիչ, 36-ամյա Մինաս Մաթոսյանը՝ Լոս Անջելեսում հայտնի «Մազերատի Մայք» մականունով։ Նա գտել էր տարբեր բժիշկների և համոզել նրանց գումարի դիմաց թմրանյութեր դուրս գրել։
Դեպքերի կապակցությամբ քննությունը շարունակվում է։