Փաստորեն մարդկանց միջից ազնվությունը վերանում է հերիք չի, մի բան էլ հպարտ հայտարարում են դրա մասին
Շատ վատ ա, որ մարդիկ կան, ովքեր պաշտպանում և արդարացնում են գանձապահի սխալի պատճառով 25.000 դրամի փոխարեն 475.000 դրամ մանրը վերցրած կնոջը։ Գանձապահի 50.000 դրամի փոխարեն ծրագրում մուտք ա արել 500.000 ու ավտոմատ այն գումարը որպես մանրը վերադարձրել, որը ծրագիրը ցույց ա տվել։ Ամբողջ օրը լարված աշխատելու դեպքում դա հնարավոր է, բայց փողը վերցրած կինը հաստատ հասկացել է, որ գանձապահը շփոթվել է ու առանց խղճի խայթի վերցրել գումարը։ Լրիվ նույնն ա, որ մեկի գրպանից գումար ընկբեր, վերադարձնելու փոխարեն դներ իր գրպանը։
Բայց այս պատմության մեջ ամենավատը մարդկանց մեկնաբանություններն են, որոնք արտահայտում են իրենց տեսակետը։ Փաստորեն մարդկանց միջից ազնվությունը վերանում ա հերիք չի, իրենք մի բան էլ հպարտ հայտարարում են դրա մասին։
Այդ կնոջ արարքը պաշտպանողներին ու դրանով հրճվողներին մաղթում եմ, որ երբ իրենք պայուսակ, դրամապանակ կամ հեռախոս թողնեն տաքսու մեջ, վարորդն իրենց նման մտածող մեկը լինի։
Հ․Գ․ Դրամապանակն էլ Volterman չլինի
Արման Հայրապետյան.ֆեյսբուք: