Մարդկանց պաշտոնի եք նշանակում, հետո էլ մտածում եք, թե ում դնեք այդ մարդու հետ, որ գոնե պետքական խորհուրդներ տա
Իսրայել և Սինգապուր դառնալու համար նախ պետք է Հայաստանում արմատախիլ անել խորհրդականների, օգնականների և տեղակալնների բանակը: Ամեն մանր և միջին պաշտոնյա այնքան խորհրդական, օգնական ու տեղակալ ունի, որ եթե դրանք իրար կողք կանգնեն երևի երկրի շուրջ մի 10 անգամ պտույտ կգործեն:
Մարդկանց պաշտոնի եք նշանակում, հետո էլ մտածում եք, թե ում դնեք այդ մարդու հետ, որ գոնե պետքական խորհուրդներ տա: Հենա այդ խորհուրդ տվողին նշանակեք պաշտոնի: Հա, հասկանալի է, որ նախարար ու այլ այդ մակարդակի մի քանի պաշտոնյանների հարկավոր է և խորհրդական և օգնական, քանի որ միայնակ ամեն ինչ չեն հասցնի անել, բայց խորհրդականի ու օգնականի խորհրդականը ու օգնականը որնա՞:
Բայց մի հատ ուրիշ ավելի մեծ խնդիր կա: Նախարարների ու այդ մակարդակի այլ պաշտոնյաների խորհդական-օգնականների մեծ մասը սովորաբակ կոստյում հագնելուց ու փոխկախ կապելուց բացի ոչ մի բան անել չեն կարողանում: Ամբողջ օրը շեֆերի հետևից վազելով ֆռֆում են: Վստահ եմ, որ կյանքում իրենց բնագավառի հետ կապված ոչ մի խորհուրդ չեն տվել, բայց ամսվա վերջ աշխատավարձերը լավ քամում են քարտի վրայից:
Սրանց կրճատեք, բյուջեի փողերը անիմաստ աշխատավարձերի անվան տակ մի բաշխեք: Հետո կարողա ժամանակ լինի նաև Սինգապուրի և Իսրայելի մասին մտածելու համար: Իսկ քանի դեռ մենք ձրիակերներ ենք բուծում, նույնիսկ Մախաչկալայի մասին երազելը ճոխություն կլինի:
Աշոտ Ասատրյան.ֆեյսբուք: