Սելենա Գոմեսը խոսել է իր բուժման, վերկանգնողական կոնտրոնի, իր և The Weeknd-ի հարաբերությունների մասին
Մինչ The Weeknd-ը գրկախառնվում էր Ադրիանա Լիմայի և Իրինա Շեյքի հետ «Harper's Bazaar» ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին, նրա ընկերուհին` Սելենան տխրում էր մենակության մեջ «InStyle» ամսագրի շապիկին:Ամսագրում Սելենան նաև հարցազրույց է տվել հարցազրույցը, որտեղ խոսել է իր բուժման, վերականգնողական կենտրոնի, իր և երգիչ The Weeknd-ի հարաբերությունների մասին:
«Անցած տարի ես չեղարկեցի իմ շրջագայությունը և 90 օրով արձակուրդ վերցրեցի և դա իմ ամբողջ կյանքի ընթացքում կայացրած լավագույն որոշում էր: Ես հեռախոս չունեի, ոչինչ չկար և դա ահավոր էր: Բայց դա օգուտ տվեց` ես շատ բան սովորեցի: Այն ամենը, ինչն ինձ անհանգստացնում էր առաջ, դադարեց ինձ անհանգստացնել: Դրանից հետո ես զգացի, որ կարող եմ առաջ գնալ»:
«Վերականգնողական կենտրոնը քաղաքից դուրս է գտնվում: Այդ ժամանակ ես չէի կենտրոնանում իմ արտաքին տեսքի վրա: Ինձ նշանակել էին հիպոթերապիա (բուժում ձիավարությամբ), դժվար էր, բայց հիանալի էր: Այն օգնեց ինձ դառնալ ավելի ուժեղ ուրիշ մարդկանց համար:
Երբ ես վերադարձա, ինձ խնդրեցին գնալ «American Music Award» մրցանակաբաշխությանը, բայց բոլորը ասում էին, որ անեմ այնպես ինչպես հարմար կգտնեմ: Ընդմիջումից հետո այդ կարմիր գորգը ուղղակի ցնցող էր: Անհանգստությունից նույնիսկ իմ մեջքը քրտնել էր»:
The Weeknd-ի հետ հարաբերությունների մասին Սելենան քիչ է խոսել:
«Ես իմ կյանքի ոչ մի կողմից էլ կախված չեմ: Ինձ համար կարևոր է ժամանակ հատկացնել իմ ընտանիքին և ընկերներին, ինչպես նաև իմ բոյֆրենդի վատ ազդեցության տակ չընկնել: Բախտս բերել է, որովհետև նա առաջին հերթին իմ լավագույն ընկերն է»: