Էս մեր ընկերը փորձում ա մի տեսլական ճարի ու ընկած մարզից մարզ բոլոր հարցերին լուծում ա տալիս
Տիգրան Սարգսյանը որ դարձավ Վարչապետ միանգամից իր օրակարգը հայտնեց՝ երկար փող ու ըստ այդմ սկսեց կառուցել համակարգ որի մասնիկներն էին՝ ԱՊՊԱն, կուտակային, պարտադիր առողջապահականը:Մարդը գիտեր ինչ էր անում, ու քիթը չէր էլ խոթում այն ոլորտներ որից խաբար չէր:
Աբրահամյան Հովիկը միանգամայն այլ աշխարհահայացքի մարդ էր, բայց նա էլ գիտեր ինչ էր անում՝ բռնեց պահուստային ֆոնդը սկսեց իր հին ու բարի տարածքային նախարարությունով բաշխել:
Հիմա էս մեր ընկերը փորձում ա մի տեսլական ճարի ու ընկած մարզից մարզ բոլոր հարցերին լուծում ա տալիս, բոլորին հանձնարարական տալիս: Արմավիրում զիբիլի հարցն ա լուծում, Սյունիքը Իսրաել սարքում, Ջերմուկում դե արդեն գործ չկա անելու նա արդեն մեգապոլիս ա: Տենց դիլետանտի սինդրոմ կա, որ պաշտոն ա ստանում ու սկսում ա ամեն ինչով զբաղվել փորձելով ամեն տեղ իր դոմինանտությունը հաստատել:
Հ.Գ. ասա թե Արմավիրի աղբահանման փող ունես, պրոյեկտ ես ուզում, կրթությունը խի՞ ես կրճատում: Թե կարևորը թիվ ունենա՞լն է, իսկ թե դա ինչ իմաստ ունի` հեչ էական չէ:
Արթուր Դանիելյան.ֆեյսբուք: