Սևանա լճի անվճար լողափերի անմխիթար վիճակը. ձրի պանիրը միայն թակարդում է լինում (լուսանկարներ)
Հանգստի բուռն շրջանում բողոքելը, որ երկրում մարդիկ չեն հանգստանում, միևնույն ժամանակ հանգստի համար հարմարավետ պայմաններ չստեղծելը առնվազն տրամաբանության սահմաններից դուրս է:
Սևանա լճի Վարդենիս քաղաքից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող անվճար ափերը անմխիթար վիճակում են գտնվում: Պետության ուշադրությունից դուրս մնացած այս հատվածում տարիներ շարունակ նույն պատկերն է: Եթե աղբի պարագայում հասարակությունն է մեղավոր, ապա տիղմը նրանց «թեթև» ձեռքով չի հայտնվել ջրում:
Մարդիկ Սևան են գնում և առանց ջուրը մտնելու տուն վերադառնում: Բացի այն, որ տիղմը տարիներ շարունակ չի մաքրվում, այն նաև լուրջ վտանգ է ջրում լողալու համարձակություն ունեցող մարդկանց համար:
Տեղին է ժողովրդական հայտնի խոսքը՝ ձրի պանիրը միայն թակարդում է լինում:
Լուսանկարները՝ Operativ.am-ի: