Հասան Ռոհանին պաշտոնապես ստանձնեց Իրանի նախագահի լիազորությունները
Այսօր՝ օգոստոսի 5-ին, Թեհրանում կայացավ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը։
Նշենք, որ արարողությունն անցկացվել է երկրի մեջլիսում, որին ներկա են եղել 92 երկրից հյուրեր, որոնց թվում նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ 2017 թ.-ի մայիսի 19-ին Իրանում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որին 57 տոկոսով հաղթեց այդ ժամանակ գործող նախագահ Հասան Ռոհանին: