Ես մայրիկ դարձա. Գոհար Ավետիսյան (լուսանկար)
Երեկ՝ օգոստոսի 4-ին, ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Իմ երազանքներից ևս մեկն իրականացավ: Ես մայրիկ դարձա: Իմ հրաշագործը՝ Վահիկն, ինձ ամենաերջանիկն է դարձնում: Օգնեք, որ կողմնորոշվեմ, թե ինչպես անվանեմ նրան»,-գրել է Գոհարը:
Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 4-ին, Գոհար Ավետիսյանը տոնում էր ծննդյան տարեդարձը, որ անց էր կացրել ամուսնու և ընկերների շրջապատում: