Ինչու է ԱՄՆ-ն իր զինվորականներին արգելել չինական դրոններ օգտագործել
ԱՄՆ-ի բանակն իր զինվորականներին արգելել է չինական «DJI» ընկերության արտադրած անօդաչու սարքերն օգտագործել՝ հայտնաբերված կիբերխոցելիության պատճառով: Այս մասին հայտնում է «Reuters»-ը:
Զինվորական հրամանի համաձայն՝ զինծառայողները պետք է դադարեցնեն «DJI» դրոնների ցանկացած օգտագործում, պետք է հեռացնեն բոլոր կարգավորումները և սարքերը հանձնեն ապահով վայրում:
Նշվում է, որ «DJI» դրոնները մեծ տարածում են ԱՄՆ-ի բանակում:
«DJI»-ից հայտնել են, որ «զարմացած և հիասթափված են» ԱՄՆ-ի որոշումից, և արգելքը համարել են «ոչ հիմնավոր»: Ընկերությունում նշել են, որ իրենց հետ խորհրդատվություն չի անցկացվել և պատրաստակամություն են հայտնել խնդիրը կարգավորելու հարցում: