Միացյալ Արաբական Էմիրություններում զզվում են Թուրքիայից
Թուրքական SABAH թերթի ձեռքում է հայտնվել ԱՄՆ-ում Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպան Յուսուֆ Ութեյբեյի և ամերիկայն New York Times-ի լրագրողներից մեկի նամակագրությունը, որում արաբ դիվանագետն իր հակարկանքն է հայտնում Թուրքիայի նկատմամբ և բացահայտում ԱՄէ-ի և Թուրքիայի միջև գոյություն ունեցող անտագոնիզմը: Ըստ թուրքական պարբերականի՝ Ութեյբեն բավական ուժեղ դիրքեր ունի Աբու Դաբիում, և մեծ է նրա դերակատարությունը «Քաթարյան ճգնաժամում»... Նա բավական սերտ կապեր ունի նաև Էր Ռիադում:
Ըստ տեղեկությունների՝ Յուսուֆ Ութեյբեն նաև սերտ կապեր ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջերարդ Քուշների հետ, ով հայտնի է իր բավական ակտիվ իսրայելամետ լոբբիստական գործունեությամբ:
Յուսուֆ Ութեյբեն ամերիկյան լրագրողին խորհուրդ է տալիս ավելի շատ հակաթուրքական հոդվածներով հանդես գալ,քանի որ ամերիկացիների մեծ մասը տեղյակ չեն Անկարայում տեղի ունեցող գործընթացներից...«Երկարաժամկետ հեռանկարում, Թուրքիան սպառնալիք է մեզ համար»,-ասել է դեսպանը...
Հիշեցնեմ, որ Յուսուֆ Ութեյբեն մայիս ամսին ևս աչքի էր ընկել իր հակաթուրքական հայտարարություններով: Այդ ժամանակ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Էրդողանի քայլերը ՄԱԷ-ի դեսպանը Վաշինգտոնում հայտարարել էր. «Նա հասկանում է միայն ուժի լեզուն...»:
Այս նամակագրության այս պահին ի հայտ գալը պատահական չէ: Էր Ռիադը և Աբու Դաբին սարսափելի դժգոհ են Էրդողանի «քաթարյան քաղաքականությունից», ով օգտվելով արաբական աշխարհում տեղի ունեցած պառակտումից, փորձում է ուժեղացնել իր դիրքերը Արաբական թերակղզում և Պարսից ծոցի ավազանում: Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն դեռ այսպիսի լրատվական արտահոսքների միջոցով են հասկացնում Անկարային վերջ տալ իր էքսպանսիոնիստական քաղաքականությանը:
«Քաթարյան ճգնաժամը» Թուրքիայի բռնապետի կողմից օգտագործվեց նեոօսմանական քաղաքականությունն առաջ տանելու նպատակով: Շատ կարճ ժամանակահատվածում Թուրքիան Քաթարում 3-4 հազարանոց բանակ տեղակայեց և զորավարժություններ է անում Սաուդյան Արաբյիայի սահմանին:
Ինչպես ասում են՝ «Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է...» Պաշտոնական Երևանը հնարավորինս պետք է օգտագործի արաբական աշխարհում գլուխ բարձրացրած հակաթուրքակյան ալիքը:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: