Ինչո՞ւ Իլհամ Ալիևը չմեկնեց Ռոհանիի երդմնակալությանը
Այսօր Թեհրանում տեղի կունենա երկրորդ անգամ Իրանի նախագահի պաշտոնում վերընրտված Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը, որին կմասնակցի նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հարավային Կովկասի երկրներից միայն Հայաստանն է, որ նախագահի մակարդակով ներկայացված կլինի Թեհրանում:
Վրաստանի պահով ամեն ինչ ավելի քան պարզ է: Թեհրանի և Թբիլիսիի հարաբերությունները խորը չեն, և վրացիները Իրանի հետ հարաբերություններում ավելի շատ հայացքները սևեռում են դեպի Վաշինգտոն: Սակայն Ադրբեջանի առաջնորդի Թեհրան չմեկնելը բացահայտ դեմարշ է Թեհրանին: Նախ, Ադրբեջանը աշխարհում երկրորդ երկիրն է Իրանից հետո, որտեղ իշխանությունը գտնվում է շիա-մահմեդականների ձեռքում: Բացի այդ, Բաքվում չեն զլանում անըդհատ հայտարարել ադրբեջանա-իրանական եղբայրության մասին: Սակայն Ռոհանիի երդմնկալության արարողությունը բացահայտեց Իրանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող բավական մեծ քանակությամբ խնդիրները, որի պատճառով էլ հարևան եկրի նախագահի երդմնալակությանը Բաքուն կներկայացնի ոչ թե Իլհամ Ալիևը, այլ Միլլի Մեջլիսի նախագահ Օքտայ Ասադովը:
Հարց է առաջանում: Ինչո՞ւ Իլհամ Ալիևը չմեկնեց Ռոհանիի երդմնակալությանը.
1.Ադրբեջանի իշխանություններին դուր չի գալիս Իրանի էքսպանսիոնիստական հոգևոր քաղաքականությունը Ադրբեջանում: Դրա վառ օրինակը 2015 թ-ի նոյեմբերի վերջին տեղի ունեցած «Նարդարանյան դեպքերն» էին... Ադրբեջանական իշխանությունները Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Նարդարան ավանում բնակվող ծայրահեղական շիա մահմեդականներին հովանավորելու մեջ մեղադրեցին Իրանի իշխանություններին: Բացի այդ Իլհամ Ալիևը հետապնդում է Ադրբեջանի «Իսլամական կուսակցության» անդամներին, որոնց կրկին հովանավորում է Թեհրանը: Ադրբեջանը բազմիցս է Իրանին մեղադրել իր ներքին գործերին միջամտելու մեջ:
2.Ադրբեջանը բացահայտ մեղադրում է Իրանին Արցախյան գոյամարտում և դրանից հետո Հայաստանին օգնելու մեջ: Ադրբեջանը նաև պահանջում է Իրանից միանալ Հայաստանի շրջափակմանը, որին ակտիվ մասնակցում է Թուրքիան: Թեհրանում հերքում են հայերին օգնելու մասին ադրբեջանցիների պնդումները և միևնույն ժամանակ հրաժարվում Հայաստանի շրջափակմանը միանալու Բաքվի հորդորներին՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ Բաքվի պնդումներն այն մասին, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կրոնական հիմքեր ունի, տարրական ապատեղեկատվություն է, որի հեղինակները Բաքուն և Անկարան են:
Չնայած նրան, որ ՌԴ-ի, Իրանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտային կապերի միավորման մասին՝ «Հյուսիս-Հարավ» պայմանագիրը, Թեհրանն այնքան էլ չի շտապում այն կյանքի կոչել, որը բավական նյարդայնացնում է Բաքվին: Ինաի իշխանությունները գումար չեն տրամադրում այն իրականացնելուն,քանի որ դա հետաքրքրում է միայն Բաքվին:
3.Չմեկնելով Ռոհանիի երդմնակալությանը Իլհամ Ալիևը Արևմուտքին և ԱՄՆ-ին ցույց տվեց, որ նա խաղում է նրանց կանոններով՝ ապագայում ակնկալելով ինչ-որ ադրբեջանամետ «շարժեր» Արցախյան հիմնախնդրի հարցում:
Իլհամ Ալիևը կարծում է, որ չմեկնելով Թեհրան նա շատ մեծ նվեր է անում նաև Իսրայելին, որը դարձել է Բաքվի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում և որին Իլհամ Ալիևը թույլատրել է Ադրբեջանի տարածքը դարձնել պլացդարմ՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ պատերազմի սանձազերծման դեպքում:
4.Շիա-մահմեդական Ադրբեջանի նախագահի չմեկնելը Իրանի նախագահի երդմնակալությանը նաև մեսիջ է Սաուդյան Արաբիային և վերջինիսկ կողմից ղեկավարվող սուննի-մահմեդական կոալիցիային, որը չի էլ թաքցնում իր հակաիրանական բնույթը: Սա պայմանավորված քայլ է Թուրքիայի հետ, որն այս պահին խաղում է իր սեփական խաղը և փորձում է ուժեղացնել իր դիրքերը "«Քաթարյան ճգնաժամի» պատճառով պառակտված արաբական աշխահում: Այսինքն, Թուրքիան խաղում է Քաթարի օգտնին, որին պաշտպանում է նաև Իրանը, իսկ Թուրքիայի հարավկովկասյան «կլոն» Ադրբեջանն այս պահին գերադասում է Էր Ռիադին և նրա կողմակիցներին հաճոյանալ:
Ադրբեջանի բռնապետի չմեկնելը Հասան Ռոհանիի երդմնակալությանն Թեհրանն անուշադրության չի մատնի: Իրանում բավական լավ տեղյակ են իրեն շիա-մահմեդական համարող Ադրբեջանի հակաիրանական բոլոր քայլերին: Թեհրանում լավ տեղյակ են Բաքվի, Արևմուտքի և Իրսյալելի որոշ հակաիրանական ծրագրերին՝ սկսած Իրանում բնակվող թուրք-շիաներին օգտագործելու և Իրանի ներաքղաքական իրավիճակը լարելու ծրագրերից և Իրանին տարածքային պահանջներ ներկայացնելուց, որոնց հովանավորում է Բաքում, որը չի էլ թաքցնում այն, վերջացրած՝ Ադրբեջանի տարածքում մի քանի հարյուր հրեա ռազամական մասնագետների տեղակայումը, որոնք զբաղվում են հակաիրանական և լրտեսական գործունեությամբ:
Հակաիրանական այս խաղում Բաքվի մասնակցություջնը ծանր հետևանքներ կարող են ունենալ ալիևյան սուլթանության համար:
Ի դեպ, քիչ առաջ պարզ դարձավ, որ ազերների հոգևոր առաջնորդ Փաշազադեն, որն ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների ինչ-որ միջոցառման է մասնակցում Թեհրանում ևս կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը:
Հ.Գ. Ըստ իրանական ԶԼՄ-ների,Հասան Ռոհանիի երդմնակլությանը կմասնակցի 92 երկրների պատվիրակություններ..Նրանցից 8-ը՝ նախագահների մակարդակով, 19-ը՝ խորհրդարանի ղեկավարների մակարդակով, 11-ը՝ ԱԳՆ նախարարների մակարդակով, 35-ը՝ նախագահների հատուկ բանագնացների մակարդակով:
Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք: