Աշխարհի ամենասեքսուալ հանցագործը իր մեծահարուստ ընկերուհու հետ հանգստանում է Կարիբյան կղզիներում
33-ամյա աշխարհի ամենասեքսուալ հանցագործը համարվող Ջերեմի Միքսը վերջնականապես դադարեցրել է թաքցնել իր հարաբերությունները իր սիրեցյալի` Խլոյա Գրինի հետ: Ջերեմին և նրա ընկերուհին, ով Topshop մոդայի տան ժառանգորդուհին է, ողջ ժամանակը անցկացնում են միասին և վայելում են միմյանց ներկայությունը` ուշադրություն չդարձնելով պապարացիներին:
Երեկ` օգոստոսի 4-ին, համառ պապարացին զույգին բռնացրել է Բարբաոսի լողափերից մեկում: Ջերեմին և Խլոյան լողում էին լազուրե ջրում, անընդհատ գրկախառնվում էին և համբուրվում: