ԱՄՆ-ում ամեն տարի կնշեն Բարաք Օբամայի ծննդյան օրը որպես տոն
ԱՄՆ Իլինոյիս նահանգի նահանգապետ Բրյուս Ռաուները Օբամայի ծննդյան օրը կոչվող նոր տողի վերաբերյալ օրենք է ստորագրել: Այժմ նահանգում ամեն տարի օգոստոսի 4-ին կնշեն Օբամայի ծննդյան օրը: Նման քայլը արժե դիտարկել որպես հարգանքի տուրք ԱՄՆ 44-րդ նախագահին, ով իր քաղաքական կարիերան սկսել է հենց այդ նահանգում: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Տոնակատարությունը ոչ մի կերպ չի անդրադառնա դպրոցների և պետական հաստատություններ աշխատանքի վրա. հենց այդ պատճառով էլ քվեարկման ժամանակ ոչ մի կոնգրեսական դեմ չի քվեարկել:
Սա արդեն երկրորդ փորձն է` Օբամայի ծննդյան օրը տոն դարձնելու: Առաջին փորձը ձախողվել էր հենց այն պատճառով, որ առաջարկվում էր օգոստոսի 4-ը դարձնել ոչ աշխատանքային: