Կառավարությունը փորձեց «ուխոդվել» պատասխանատվությունից՝ պնդելով, որ ընդվզման իրական պատճառը ոչ թե վարչապետն է այլ ոստիկնապետը
Արամ Սարգսյանը, իր իսկ խոսքերը փաստացի հերքելով, ասում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելուց շտապել պետք չէ՝ բերելով փաստարկներ, որոնք կարող է և տեղին լինեին, եթե ԵԼՔ-ը մի 60 մանդատ ունենար ԱԺ-ում ոչ թե 9: Նշելով որ դեռ ուսումնասիրել է պետք հարցը, դրա հետևանքները և այլն:
Մնում է հասկանանք՝ ինչու էր նա հրապարակավ միանում Էդմոն Մարուքյանի նախաձեռնությանը, եթե լավ չէր ուսումնասիրել հարցը: Ու լավ կլիներ հասկանալ նաև թե ով է Արամ Սարգսյանին այդ հարցը լավ ուսումնասիրեցրել:
Մաղձը մի փոքր թեթևացրեց հենց Էդմոն Մարուքյանը, երբ տարօրինակ հակաբառիգության պոռթկման ընթացքում հայտարարեց, որ կառավարությունը չպիտի զիջման գնա օրինազանց Տավուշցիների պահանջներին և պետք է շարունակի հետևողականորեն արգելել ապօրինի ծառահատումները:
Նույն երեկոյան կառավարությունը Հրապարակ օրաթերթի միջոցով փորձեց «ուխոդվել» պատասխանատվությունից պնդելով, որ ընդվզման իրական պատճառը ոչ թե վարչապետն է, այլ ոստիկնապետը, ում աշխատակիցները իբր թե ծեծի են ենթարկել ծառահատողներին:
Իսկ այն փաստը, որ ճանապարհ փակողները նման բան չեն ասել, փոխարենը պահանջելով հենց վարչապետին հեչ էական չէ:
Արթուր Դանիելյան. Ֆեյսբուք: