Քիմ Քարդաշյանը դստերը «զոհում» է հանուն նորաձևության (լուսանկար)
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ 4-ամյա Նորթ Ուեսթը մեծ ճանաչում ունի հանրության շրջանում: Այս մասին գրում է «Paparazzi.ru»-ն:
Նույնիսկ Քիմի երկրպագուներն են զարմացած այն բանի համար, թե որքան դժվար է նա իր դստեր համար հագուստ ընտրում, չնայած, որ փոքրիկը նրանք կրելիս իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում:
Վերջերս բուռն կերպով քննադատությունների է արժանացել նրա դստեր հագուստը, որը եղանակին ոչ համապատասխան է եղել: Բարձր ջերմաստիճանի պայմաններում նա դստերը հագցրել է բամբակյա տրիկոտաժի վերնաշապիկ և մորթյա վերարկու:
Քիմը նկարը համացանցում է տեղադրել և գրել. «Իմ հաստատուն տրամադրություն»:
Զարմանալի չէ, որ աղջիկը դժգոհ է քայլում: Նման բարձր ջերմաստիճանի պարագայում տաք հագուստը միայն վատ տրամադրություն և դժգոհություն կարող էր առաջացնել: