Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 5 մարդ է զոհվել՝ 36-ը՝ վիրավորվել
Թուրքիայի հյուսիսային Ամասիա նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 5 մարդ զոհվել է: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «NTV» հեռուստաալիքին:
Ավտոբուսը Ստամբուլից ուղևորվում էր դեպի Սամսուն: Այն Մերզիֆոն քաղաքի մոտակայքում ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս է եկել և կողաշրջվել:
Միջադեպի հետևանքով 36 մարդ վիրավորվել է:
Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու բժիշկները: Սկսվել է հետաքննություն դեպքի հանգամանքները պարզելու համար: