Սերժ Սարգսյանն այսօր կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը
Այսօր՝ օգոստոսի 5-ին, տեղի կունենա Իրանի վերընտրված նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությունը, որին ներկա գտնվելու համար Իրան կմեկնեն ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է «Irna»-ն:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով այժմ արձակուրդում է, նույնպես ներկա կգնտվի Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությանը:
Արաողությունը տեղի կունենա Իրանի Մեջլիսում: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 19-ին Իրանում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որի արդյունքներով՝ վերընտրվեց Հասան Ռուհանին: