Թրամփին կասկածում են հարկերից խուսափելու մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կասկածում են հարկերից խուսափելու համար: Այս մասին գրում է «Washington Post»-ը:
Բանն այն է, որ 2016թ.-ի ապրիլին Դոնալդ Թրամփին պատկանող ընկերությունը երկու բնակարան է գնել իր որդուն՝ Էրիկին պատկանող ընկերությունից: Ընդհանուր առմամբ, Թրամփ կրտսերն այդ գործարքի դիմաց ստացել է 700 000 ԱՄՆ դոլար:
Մինչդեռ հայտնի է դարձել, որ մինչ վաճառքը դեռևս երկու ամիս առաջ բնակարանները արժեցել են 790 և 800 հազ. դոլար:
Ըստ ամերիկյան օրենսդրության՝ երկու ազգականների միջև դրամական գործարքները չեն ենթարկվում նվիրատվությունների հարկային վճարումների: Սակայն զեղչի դեպքում գործարքը համարվում է մասնակի նվիրատվություն և այդ դեպքում Թրամփը պարտավոր է որոշակի չափով հարկ մուծել: