«Despacito» երգի տեսահոլովակը դարձել է YouTube-ի պատմության մեջ ամենադիտվածը
Պուերտոռիկացի երաժիշտ Լուիս Ֆոնսիի և Դեդդի Յանկիի հեղինակային «Despacito» երգի տեսահոլովակը դարձել է YouTube-ի պատմության մեջ ամենադիտվածը: Այս մասին գրում է «The Guardian»-ը:
7 ամսվա ընթացքում տեսահոլովակը հավաքել է ավելի քան 3 միլիարդ դիտում:
«Despacito»-ն առաջ է անցել Ուիզ Խալիֆայի և Չարլի Պուտի «See you again»-ից: Ներկա պեհին «See you again»-ը ունի 2 994 430 648 դիտում, իսկ «Despacito»-ն 2 998 083 563: