Արտակարգ դեպք Ռուսաստանում. հանքերից մեկը փլուզման հետևանքով ջրով է լցվել. ներսում 150-ից ավելի մարդ է եղել
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ Յակուտիայի «Միր» ադամանդի հանքավայրում փլուզման հետևանքով ջուր է լցվել: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:
«Ընդհանուր առմամբ, ըստ նախնական տվյալների, հանքը լցվել է 200 հազար խորանարդ մետր ջուր», - հայտնել են փրկարար ծառայությունից:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ նախնական տվյալներով հանքում եղել է 150 աշխատակիցներ: Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու փրկարարները:
Դեպքի վայր է մեկնել նաև գլխավոր տնօրեն Սերգեյ Իվանովը:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ հանքից դուրս է բերվել 89 աշխատակիցներ: 60 աշխատակիցներ մնում են հանքի ջրով լցված մասում:
Արտակարգ իրավիճակների նախարարության դեպքի վայրում աշխատող խումբը նշել է, որ դեռևո անհայտ է 17 մարդու ճակատագիր:
Սա երկրորդ արտակարգ դրություն է հանքավայրում՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում: Հուլիսի 29-ին հանքի մի հատվածը փլուզվել էր, ինչի հետևանքով մահացել է մեկ մարդ: