Սովորական մարդիկ, որոնք չափազանց նման են հայտնի անձանց (լուսանկարներ)
Ցանկացած մարդ ունի իր նմանակը: Նմանություն կարող է լինել նույնիսկ տարբեր ազգությունների ներկայացուցիչների միջև: Այս մասին գրում է «AdMe.ru»-ն:
Հաճախ միայն հայտնիների հետ ունեցած արտաքին նմանության շնորհիվ մարդիկ մեծ ճանաչում են ձեռք բերում.
Ռայան Գոսլինգ
Յոհանես Լաշետը գերմանացի բլոգեր է, որի նմանությունը կանադացի դերասանին մեծ հայտնիություն է բերել նրան:
Օդրի Հեփբերն
Բրիտանուհի Շառլոտ Թայը նրբագեղ ճաշակ ունի, որը նրան օգնում է ռետրո ոճի անթերի հագուստներ ընտրել:
Քեթի Փերի
Ֆրանչեսկա Բրաունն այնքան է նման Քեթի Փերիին, որ երբեմն խաղում է նրա դերը տարբեր միջոցառումների ժամանակ: Աղջիկը ցանկանում է դերասանուհի դառնալ և կարծում է, որ Փերիի հետ նմանությունը չի խանգարի իրեն:
Մեգան Ֆոքս
Բրազիլացի մոդել Կլաուդիա Ալյենդեի նմանությունը Մեգան Ֆոքսին մեկնաբանությունների կարիք չունի:
Էդ Շերան
Թայ Ջոնսն իր Instagram-ի էջում հայտնել է, որ ինքը բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանի երկվորյակն է: Հատկանշական է, որ երիտասարդը նույնպես կիթառ է նվագում:
Ադել
Շվեդուհի Էլինոր Հելբորգը դարձել է համացանցի աստղ, երբ կրկնել է Ադելի դիմահարդարումը և հրապարակել իր լուսանկարները:
Լեոնարդո Դի Կապրիո
Շվեդ մոդել Քոնրադ Աներուդն այնքան է նման Լեոնարդո Դի Կապրիոյին, որ խոսքերն ուղղակի ավելորդ են: