Ինչպե՞ս է իր հանգիստն անցկացրել Պուտինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Տուվայի մարզպետի հետ հանգստանում է անտառներում: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
«Արձակուրդի ընթացքում Պուտինը զբաղվել է որսորդությամբ և հեծանվավարությամբ»,- այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Պուտինը 2 ժամ ստորջրյա հետապնդման է ենթարկել մեծ ձկանը, իսկ արդյունքում նա կարողացել է որսալ այն:
Պեսկովը խոստացել է նաև, որ առաջիկայում նոր նկարներ կհրապարակվեն նախագահի անցկացրած հանգստից: