Խոստանում եմ… Ոմանց նման իզուր տեղը չխոստանալ... Պարույր Սևակ
Ինչի՞ց, տե՜ր աստված, ինչի՞ց է, ինչո՞ւ
Որ ամենից շո՛ւտ և ամենից շա՛տ
Իրեն՝ մարդու մեջ հենց մարդն է կորչում:
Սերը չունի շարունակություն,
Այլ միայն սկի՜զբ,
Որ չի՛ կրկնվում,
Ինչպես… ծննդյան եզակի օրը:
Ավելի շուտ է ապագան գալիս,
Քան թե՝ չուզելով՝ մեկնում է ներկան:
Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբա ՜ր…
Թու՜հ, ինչքա՜ն բան կա կյանքում ատելի,-
Ես չգիտեի...