Պուտինը՝ հաջորդ տարի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
Բուրյաթիա աշխատանքային այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ պատրաստ է մտածել՝ առաջադրվե՞լ Ռուսաստանի նախագահի պաշտոնում 2018 թվականի ընտրությունների ժամանակ, թե ոչ: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
Այս հայտարարությունը Բուրյաթիայի շրջանի գյուղերից մեկի բնակչի խնդրանքի արձագանքն է եղել: Վիդեոասուլիսի ժամանակ, որը նվիրված է եղել Բուրյաթիայի և Իրկուտսկի շրջանների հրդեհի վերացմանը, զրուցակիցը Պուտինին է դիմել այս խոսքերով.
«Վլադիմիր Վլադիմիրի, մենք Ձեզ խնդրանք ունենք: Երբ լինեն նախագահի հաջորդ ընտրությունները, մենք բոլորս ձեզ խնդրում ենք կրկին առաջադրվել այդ պաշտոնում:
«Լավ, ես այդ մասին կմտածեմ, շնորհակալություն»,- որպես պատասխան ասել է Պուտինը: