Հայաստանում +75 աստիճան ջերմաստիճան էլ կարող է գրանցվել․ Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ժողովուրդ, խնդրում եմ ձեզ, արևի տակ եռացող ձեր մեքենաների ու պատշգամբների ջերմաչափերի +50, +55, +60 աստիճան ցուցմունքով նկարները ինձ մի ուղարկեք, օդի ջերմաստիճանը չափվում է բացարձակ ստվերում, արևի ուղիղ ճառագայթների տակ Հայաստանում +75 աստիճան ջերմաստիճան էլ կարող է գրանցվել»։