Մեքսիկայի նախագահը Թրամփի կողմից բռնաբարված ծառայող է. Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյին վախկոտ ծառայող է անվանել՝ «բռնաբարված» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «El Nacional»-ին:
«Պենյա Նյետո, լսիր ինձ Վենեսուելայից: Ամոթ է, որ դու թույլ ես տալիս քեզ հետ այդպես շփվել: Ես տեսնում եմ Պենյա Նյետոյին որպես ծառա, ում հետ վատ է վարվում նրա ղեկավարը, տեսնում եմ որպես Թրամփի կողմից անպատվածի և բռնաբարվածի»,- հայտնել է Մադուրոն:
Վենեսուելայի նախագահը նաև համարում է, որ Թրամփը Նյետոյին հանրային հրամաններ է տալիս երկու երկրների սահմանին պատի կառուցման ծախսերի հետ կապված:
«Եթե ես Մեքսիկայի նախագահ լինեի, ես կքանդեի այդ պատերը, այլ ոչ թե այդ վախկոտի պես՝ Մեքսիկայի նախագահի»,- ընդգծել է Մադուրոն: