Պուտինը կարգադրել է ֆինանսներ գտնել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է ֆինանսավորում, ծրագրեր և կատարողներ գտնել Բայկալ լճի էկոլոգիական վնասը վերացնելու համար: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Նա նշել է, որ վերջին տարիների ընթացքում լճի նշանակալի տարածքներ էքստրեմալ աղտոտում են ստացել:
«Չհետաձգվող գործողություններից պահանջվող առաջին առաջադրանքը էկոլոգիական վնասը վերացնելն է, աղտոտված տարածքների ամբողջական բարելավում անցկացնելը: Խնդրում եմ որոշել ֆինանսավորման աղբյուրները, պլանները և կոնկրետ կատարողներին: Դրա հետ միաժամանակ անհրաժեշտ է հարցեր լուծել օբյեկտների հետ, որոնք շարունակում են աշխատել»,- ասել է նախագահը:
Պուտինը հավելել է, որ Բայկալի տարածքը արժեք է ոչ միայն Ռուսաստանի, այլև ողջ երկրագնդի համար: