Նյու-Յորքի բնակիչները հարյուրավոր բողոքներ են ներկայացրել հյուրանոցի այլասերված բնակիչների դեմ
Նյու-Յորքի Մանհեթթեն թաղամասի բնակիչները վերջին երկու ամսում ավելի քան 300 բողոք-դիմում են ներկայացրել «Public Hotel» հյուրանոցի անպարկեշտ բանկիչների դեմ: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Նյու-Յորքի բնակիչները, որոնց պատուհանները նայում են ուղիղ հյուրանոցի 28-րդ հարկի պատուհաններին, դժգոհում են նրանից, որ հյուրանոցի բնակիչները (ինչպես հոմոսեքսուալ, այնպես էլ հետերոսեքսուալ զույգեր) մշտապես սեքսով են զբաղվում համարներում` առանց վարագույրները փակելու:
68-ամյա տեղացի թոշակառու կինը վախենում է, որ ամբողջ այդ այլասերությանը կարող է ականատես լինել իր թոռնիկը: Հյուրանոցի բացման օրից 300 բողոք է ստացվել: Ինչպես հայտնում են փորձագետները` հյուրանոցի բնակիչներին սահմանափակել դժվար թե հաջողվի. իրենց համարներում նրանք կարող են պահել իրենց այնպես, ինչպես ցանկանան: