Վերջին 1 ամսվա ընթացքում Թուրքիայում 247 քուրդ զինյալ է սպանվել
Թուրքիայում հուլիս ամսվա ընթացքում «Քրդստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) դեմ իրականացված գործողությունների հետևանքով սպանվել է 247 քուրդ զինյալ: Ըստ թուրքական «A24» լրատվական կայքի՝ ՔԲԿ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով բերման է ենթարկվել 366 մարդ, որից 116-ը կալանավորվել է: Այս մասին հայտնում է «Ermenihaber.am»-ը:
Կալանավորվածների մեջ է եղել նաև PKK-ի թևերից մեկը հանդիսացող ՝ «Քրդական համայնքների միության» (ՔՀՄ-KCK) ֆինանսական հարցերով պատասխանատու Մուրաթ Յըլմազը:
Իսկ Թուրքիայի Կարս նահանգի Քաղըզման շրջանում սպանվել է PKK-ի Կարսի, Էզրումի, Իգդիրի պատասխանատու Ֆերիթ Փոլաթը, ով հայտնի էր «Թայլան» կեղծանվամբ:
Նշվում է նաև, որ հուլիսին քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններ են իրականացվել նաև Դիարբեքիր նահանգի Լիջե շրջանում, Բինգյոլի Գենչ շրջանում: