Նենց որ՝ քիչ ծխեք. ծխելու դեմ պայքարի ռազմավարության 2017-2020 թթ.-ի միջոցառումների ծրագիրը հավանության արժանացավ
Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել նաև ծխելու դեմ պայքարի ռազմավարությանը և այդ ռազմավարության 2017-2020 թվականների միջոցառումների ծրագիրը:
Ըստ ծրագրի՝ ռազմավարությամբ իրականացվող միջոցառումներն իրականացվելու է մեկ փուլով, 2017-2020 թվականների ընթացքում ակնկալվող հետևյալ արդյունքներով.
1) Ծխախոտի օգտագործման տարածվածության (տարեկան 1,5-2 %-ով) նվազեցում,
2) 15 և բարձր տարիքի տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության ընթացիկ ցուցանիշի հարաբերական կրճատում մինչև 10%-ով:
3) Երկրորդային ծխի ազդեցության նվազեցում, որը կնպաստի արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, չարորակ նորագոյացություններից, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից և շաքարային դիաբետից ընդհանուր և վաղաժամ մահացության կրճատում 5%-ով:
Նշենք, որ կառավարության նիստի ընթացքում՝ Լևոն Ալթունյանի կողմից ծրագիրը ներկայացնելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարներին հորդորեց. «Նենց որ՝ քիչ ծխեք»