«iPhone 6S Plus»-ը կտրուկ էժանացել է Ռուսաստանում
«Apple»-ի «iPhone 6S Plus» սմարթֆոնը կտրուկ էժանացել է Ռուսաստանում: Այս մասին գրում է Kp.ru-ն:
Մոդելի գինը, որն «iPhone 7»-ի անոնսից հետո ստացել էր կրկնակի հիշողություն՝ 32ԳԲ ծավալով, կտրուկ իջել է ռուսական քաղաքների մի քանի խանութներում: Եվ եթե վաճառքի սկզբում այն արժեր 57 990 ռուբլի, ապա այժմ այն էժանացել է 40 տոկոսով:
Վաճառքի տարբեր կետերում հնարավոր է այն ձեռք բերել 38 000 ռուբլով: Նշվում է, որ այս մոդելի ամենացածր գները գրանցվել են Սանկտ Պետերբուրգի խանութներում:
Բացի այդ, էժանացել են նաև այլ բրենդների սարքավորումներ: Օրինակ՝ «Samsung Galaxy S8+»-ը վաճառքի սկզբից ի վեր էժանացել է 25 տոկոսով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի է դարձել, որ «iPhone 8»-ի ներկայացումը կարող է հետաձգվել մինչև հոկտեմբեր: