Անջելինա Ջոլիի նոր հեղինակային ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
«Netflix» յութուբյան ալիքում հրապարակվել է Անջելինա Ջոլիի նոր հեղինակային «Նրանք նախ սպանեցին իմ հորը» ֆիլմի թրեյլերը: Ֆիլմը մեծ էկրաններին կհայտվի այս տարվա սեպտեմբերին:
Ջոլիի նոր ժապավենը նվիրված է կամբոջացի կին գրող, հայտնի իրավապաշտպան Լունգ Անգին, որի հիշողություններն էլ ընկած են ֆիլմի հիմքում: Ֆիլմում պատմվում է «կարմիր խմերների»` այդ ժամանակ Կամբոջայում հայտնի կոմմունիստական շարժման հետևորդների մասին, որոնց նպատակն էր թույլ չտալ արևմտյան արժեքների ընդունումը:
Հայտնի է, որ Ջոլին Լունգ Անգի հետ ծանոթացել է 2002թ., երբ ուղևորվել է Կամբոջա` իր նոր հումանիստական առաքելությունը կատարելու: