Պյոտր Ալեքսանդրովիչ, և դուք ինձ ցանկանում եք փակել Ամերիկայում և աշխարհում դարձնել պերսոնա նոն գրա՞տա. Սաակաշվիլին` Պորոշենկոյին (լուսանկարներ)
Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում համաշխարհային լիդերների հետ ֆոտոշարք է հրապարակել: Նման կերպ նա արձագանքել է իր` Ուկրաինայի քաղաքացիությունից զրկվելուն և բոլոր անձնագրերի զրոյացմանը: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:
Լուսանկարներում Սաակաշվիլին ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրափի, նախկին պետքարտուղար Ջոն Քերրիի, նախկին նախագահ Ջորջ Բուշի, ամերիկյան սենատոր Ջոն Մաքքեյնի, Ֆրանսիա նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ է:
«Պյոտր Ալեքսանդրովիչ, և դուք ինձ ցանկանում եք փակել Ամերիկայում և աշխարհում դարձնել պերսոնա նոն դրատա՞»,- ֆոտոշարքը մեկնաբանել է Սաակաշվիլին` դիմելով Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին: