Ժիրինովսկին խոստանում է մնալ Պետդումայում ցմահ
Վլադիմիր Ժիրինովսկին խոստացել է չլքել Պետդուման մինչև մահ: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցի ընթացքում: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
Քաղաքական գործիչը նաև հայտնել է այն մասին,որ պատրաստ է թոշակի անցնել, սակայն միայն այն դեպքում, եթե երեք ընդդիմադիր կուսակցությունները միավորվեն և դառնան մեկ ամբողջական կուսակցություն: Այդ դեպքում նա խոստացել է ճանապարհ տալ երիտասարդներին:
Հակառակ դեպքում պատգամավորը չի պատրաստվում հեռանալ և խոստացել է մինչև վերջ նոր ազգային ընտրվածների հետ լինել:
«Ես կմահանամ ձեզ հետ միասին նույն օրը»,- նշել է Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդը:
Այս տարի նա 71 տարեկան է դարձել: Խորհրդարանում նա աշխատում է 1993 թվականից: