Էրիխ Մարիա Ռեմարկ. մտքեր, որոնք ստիպում են մտածել
Եթե ձեր երազանքը հեշտությամբ է ի կատար ածվել, կնշանակի՝ դա անպետքություն էր, այլ ոչ թե երազանք:
Ինչպե՞ս կարող է սերը կատարյալ լինել, եթե ես ամեն գիշեր կորցնում եմ քեզ' աչքերս փակելով:
Իսկ խնայողությունն ինչի՞ համար է... Չէ՞ որ քեզ նույնպես չեն խնայում:
Մարդը ծերանում է միայն այն ժամանակ, երբ ոչինչ այլևս չի զգում…
Եվ ինչ էլ որ պատահել է, կարևորություն մի տվեք: Կյանքում քիչ բան կա, որ իր կարևորությունը երկար է պահում:
Երջանկությունը մեր շուրջը թափված է, պետք է միայն կռանալ և վերցնել:
- Երջանկություն… որտեղի՞ց է սա սկսվում և որտե՞ղ է վերջանում:
- Երջանկությունը քեզանով սկսվում է և քեզանով վերջանում: Դա շատ հասկանալի բան է:
Ինչ մարդ մոռանում է, հետագայում դրա կարիքը զգում է ամբողջ կյանքում:
Ամենամեծ ու անհավատալի արկածը մեր օրերում' խաղաղ ու պարզ ապրելն է:
Սերը լճակի հայելի չէ, որի մեջ մարդ կարող է միշտ իր արտացոլանքը տեսնել: