Սաակաշվիլին ծուղակի մեջ է. նա չի կարող դուրս գալ ԱՄՆ-ից
Ուկրաինան ԱՄՆ-ին և բոլոր այլ երկրներին տեղեկացրել է այն մասին, որ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի բոլոր անձնագրերը չեղարկվել են: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սաակաշվիլիի քաղաքացիության հետ սրամիտ համադրություն խաղաց: Ուկրաինայի ԱԳՆ-ի միջոցով Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիրը ստորագրելուց անմիջապես հետո տեղեկացրել են ԱՄՆ-ի կոմպետենտ մարմիններին և այլ երկրներին այն մասին, որ նրա բոլոր անձնագրերը չեղարկվել են: Նա ֆիզիկապես չի կարող դուրս գալ ԱՄՆ-ից, նա չի կարող ո՛չ Ուկրաինա գնալ, ո՛չ էլ այլ երկիր: Ընկեր Սաակաշվիլին մեկուսացման մեջ է»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է, մեկուսացման իրավիճակն այնպես է ձևակերպվել, որ Ուկրաինան մոտ չլինի նախկին նախագահին Վրաստանին արտահանձելու գործընթացին: