Հրապարակվել է Մոսկվայի շրջանային դատարանի փոխհրաձգության տեսագրությունը
«Հինգերորդ ալիքը» հրապարակել է Մոսկվայում «GTA հանցախմբի» անդամերին սպանելու տեսանյութը Մոսկվայի շրջանային դատարանում: Կադրերում երևում է, թե ինչպես են ամբաստանյալները ներխուժում տարածք և իրավապահ մարմինների աշխատակիցները ստիպված կրակ են բացում: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Հիշեցնենք, որ «ԳՏԱ հանցախմբի» գործով ամբաստանյալները փորձել էին փախուստի դիմել և հարձակվել էին Մոսկվայի շրջանային դատարանի վրա: Նրանք հարձակվել էին իրավապահների վրա և նրանցից վերցրել զենքերը: Հրաձգության ընթացքում ուժայինները սպանել էին երեք հանցագործներին, երկուսը գտնվում են ծանր վիճակում՝ վերակենդանացման բաժնում։