Հայ-ռուսական հարաբերություններից...
«Որ Տաճկահայաստանում տեղի ունեցած կոտորածը եղել է ցարի կառավարության հավանությամբ և աջակցությամբ, դրանում ոչ մի կասկած չկա. փաստերն իրենք են խոսում... Տրապիզոնի ռուս հյուպատոսը կոպտաբար մերժեց կոտորածի ժամանակ իր հովանավորության տակ առնել ապաստան խնդրող հայերին, ասելով` «դուք արժանի եք»:
Կարինում կոտորածը սկսվում է ռուս հյուպատոսի Շաքիր փաշայի մոտից դուրս գալուց մի քանի րոպե հետո. իսկ մինչ այդ նույն հյուպատոսը գիշերները միշտ Շաքիրի հետ էր անցկացնում: Իսկ Վանի ռուս հյուպատոսը ամենալիրբ կերպով հայտնում է. «Եթե Ռուսիո մեջ հայերն այդպես ապստամբեին, մենք թուրքերից ավելի խիստ կվարվեինք»: Բավարար չե՞ն սրանք, չե՞ն հաստատում, որ սուլթանի կառավարությունը խրախուսվել և մինչև իսկ աջակցվել է»:
«ԴՐՕՇԱԿ» 1896 թ.
Դավիթ Ֆիդանյան. Ֆեյսբուք