Պատժամիջոցները բումերանգի պես կվերադառնան Վաշինգտոն. Քադիրով
Չեչնիայի Հանրապետության նախագահ Ռամզան Քադիրովը իր «Instagram»-յան էջում մեկնաբանել է պատժամիջոցների մասին նոր օրենքը, որը ստորագրել է Դոնալդ Թրամփը: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Եթե ԱՄՆ-ն ցանկանում է մեզ զրկել էներգառեսուրսների շուկայից, քանդել տնտեսությունը, դրանից ոչինչ դուրս չի գա: Ես հաստատ վստահ եմ, որ պատժամիջոցները բումերանգի պես կվերադառնան Վաշինգտոն, դրանք ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների միջև պառակտման կհանգեցնեն: Իսկ Ռուսաստանը կդիմանա: Իսկ նրանք, ովքեր Մոսկվայից Վաշինգտոն են գնացել, որպեսզի ԱՄՆ-ի հետ խորհրդակցեն պատժամիջոցների մշակման հարցում, մեր հանրության ատելությանն են արժանացել»,- հայտնել է Քադիրովը:
Չեչնիայի առաջնորդը նշել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները դժգոհ են Սպիտակ տան քայլից՝ առևտրային շուկայի հետ կապված: