Իմ երիտասարդացման ապահովողները. Նազենի Հովհաննիսյան
Նազենի Հովհաննիսյանը լուսանկար է հրապարկել իր 35-ամյակի խնջույքից և գրել. «Գեղեցությունը կփրկի աշխարհը թե ոչ, չգիտեմ, բայց որ առանց հուզվելու էս երկու գեղեցկուհիներին չի լինում նայել, դա որ հաստատ: Դեռևս փոքր էի, երբ Մետեո թվ-ում աշխատում էի Անժելիկա Հովհաննիսյանի՝ նրանց մայրիկի հետ, դեռ լրիվ երեխա էին, իսկ հիմա արդեն հասուն ու գեղեցիկ՝ իրենց սեփական ընտանիքներով ու անսպառ հմայքով:
Իմ ծնունդին գեղեցկությունն ապահովված էր: Իմ երիտասարդացման ապահովողները: Չքնաղ Արմիշն ու Զառան:
Սյուզի Աղաջանյան, նկարողը դու էիր, չես թողնի խաբեմ: Ասա՞»: