Համացանցում հայտնվել է Մոսկվայում ուզբեկ և հայ շինարարների մասնակցությամբ ծեծկռտուքի տեսագրությունը (տեսանյութ)
Մոսկվայում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ուզբեկ շինարարների միջև: Ինչպես հայտնում է «Yenicag.Ru»-ն՝ հղում տալով ռուսական լրատվամիջոցներին, դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի օրը, կան տուժածներ:
«Ոստիկանական ուժերը ժամանել են շինհրապարակներից մեկը և պարզել, որ երկու շինարարական ջոկատների միջև (մոտ 40 մարդ) բախում է տեղի ունեցել: Կոնֆլիկտի մասնակիցները եղել են Ուզբեկստանի և Հայաստանի շինարարները»,- հայտնել է աղբյուրը:
Շինարարները կռվել են կուվալտներով, բահերով, մուրճերով, երկաթե արմատուրաներով: Տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 6 քաղաքացի:
Բախման պատճառների մասին նախնական վարկածների համաձայն՝ կոնֆլիկտը տեղի է ունեցել կառուցվող շինությունից կենցաղային աղբի չսանկցիավորված թափման պատճառով :
Տեղի ունեցածի առթիվ քրեական գործ է հարուցվել: