Ռուսաստանի փոխվարչապետին Մոլդովայում persona non grata են հայտարարել
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Մոլդովայում պերսոնա նոն գրատա է հայտարարվել: Այս մասին հայտնում է «Deschide»-ը:
Համապատասխան առաջարկ է արել երկրի ԱԳՆ ղեկավար Անդրեյ Գալբուրը: Որոշումը Կառավարության մեծամասնության կողմից ընդունվել է:
Գերատեսչությունից հայտնել են, որ նման քայլի պատճառ է հանդիսացել «России 24»-ին տված Ռոգոզինի հարցազրույցը, որի ընթացքում գորչի կողմից հնչել են Մոլդովայի քաղաքացիների հասցեին «անբարյացակամ և վիրավորական արտահայտություններ» են հնչել: