Ուղիղ եթերում հարբած դեսանտը հարձակվել է «НТВ»-ի լրագրողի վրա
Մոսկվայում հարբած դեսանտը ուղիղ եթերի ժամանակ բռունցքով հարվածել է «НТВ»-ի թղթակից Նիկիտա Ռազվոզժաևին: Այս մասին հայտնում է «Vesti.ru»-ն:
Տեսանյութում երևում է, որ դեսանտը հարվածել է թղթակցի դեմքին: Ուղիղ եթերում հեռարձակվող ռեպորտաժը ընդհատել են: Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լրագրողը պատմել է, թե ինչու են հատկապես օդադեսանտային ուժերը համարվում «էլիտար» զորքեր:
Հաղորդվում է, որ Ռազվոզժաևը հեռուստաընկերություներում նոր աշխատաից է: Նա Սարատովից Մոսկվա է եկել այս տարվա հունվարին:
Հարձակվողին արդեն ձերբակալել են: