Օրենքով գող 65-ամյա Պեցոյին վտարել են Վրաստան
Ռուսաստանի ՆԳՆ հայտարարություն է տարածել, որ «օրենքով գող» Պեցո մականունով Ռեզո Բուխնիկաշվիլուն վտարել են Վրաստան: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն:
«ՌԴ ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության և Թաթարստանի ՆԳՆ համատեղ միջոցառումների արդյունքում Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել Ռուսաստանի տարածքից վտարել 65-ամյա քրեական հեղինակությանը »,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Պեցոն դատապարտվել է 2015թ. մի շարք հանցագործություններ կատարելու համար և իր պատիժը կրել է Թաթարստանում: Օգոստոսի 1-ին Բարձրագույն դատարանը որոշում է կայացրել ազատել հանցագործին պատժի կրումից հիվանդության պատճառով: Նույն օրն է նրան վտարել են: