Իրական փաստերի վրա հիմնված մոռացված գեղարվեստական ֆիլմ Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ.«Զինվորն ու փիղը» (լուսանկարներ)
«Զինվորն ու փիղը»՝ Դմիտրի Կեսայանցի հեղինակային ֆիլմը, նկարահանված Արմենֆիլմում 1977թ.: Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա: Ֆիլմի պրեմիերան կաացել է 1978թ. մարտի 11-ին Երևանում 1978թ. Մոսկվայում:
Ֆիլմի դեպքերը պատմում են 1945թ. իրադարձությունների մասին: Գերմանացիները անհուսորեն պաշտպանվում են: Եվ ահա, կռվի ամենաթեժ պահին հայտնվում է փիղը: Հնարավոր է ՝ կենդանին փախել է կենդանաբանական այգուց, հնարավոր է ՝ կրկեսից: Մի պահ բոլորը մոլորված ժպիտներով վայր են դնում զենքերը և դադարում կրակել, որովհետև չի կարելի կրակել փղին: Փիղը ինքնին ինչ-որ հակապատերազմյան բան է, այն մանկություն է հիշեցնում: Փղին միանգամից դուրս են բերում պատերազմյան գոտուց և շարունակում մարտը:
Սովետական գեներալը Արմենակ Գասպարյան անունով զինվորին հանձնարարվում է դուրս հանել կենդանուն կռվի դաշտից: Արմենակը՝ հասարակ և բարի զինվոր, իր առաքելությանը վերաբերում է ամենայն լրջությամբ: Այսպես սկսում է նրանց համատեղ ընթացքը ավերված քաղաքներով և գյուղերով:
Գլխավոր դերում անկրկնելի Ֆրունզիկ Մկրտչյանն է: Ի դեպ Ֆրունզիկ Մկրտչյանը Համախորհրդային կինոփառատոնի ժամանակ որպես ֆիլմի գլխավոր դերակատար արժանացել է գլխավոր մրցանակի և դա դարձել է դերասանի առաջին մրցանակը: